ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

«Ռեկտորակռվի» ժամանակը չէ

«Ռեկտորակռվի» ժամանակը չէ
04.12.2020 | 20:37

Այս իշխանությունը մինչև կառավարման վերջին րոպեն ամեն ինչ անում է, որ հիմնահատակ ոչնչացնի ամեն ինչ, ոչ մի ոլորտում քարը քարի վրա չթողնի։ Պատերազմի ահասարսուռ հետևանքները, գերիների հարցը թողած, հիշել է բուհերի ռեկտորների հարցը և հակասահմանադրական եղանակով փորձում է օրենք փոխել, իր համար ցանկալի մարդկանց խցկել կրթական բարձրագույն հաստատություններ։ ԿԳՄՍ նախարարից վարչապետի խորհրդական կարգված Արայիկ Հարությունյանի հեռահար նպատակը ԵՊՀ ռեկտոր նշանակվելն է, դրա համար անգամ այս աղետալի վիճակում իրենց վերջին ստորություններն են անում, որպեսզի բուհական ինքնավարությունն էլ ոչնչացնեն և ի հեճուկս համալսարանականների՝ Արայիկ Հարությունյանի հանդեպ ունեցած հակակրանքի, նրան ռեկտորի բաղձալի աթոռը նվիրեն։


Ու դեռ այս որակի իշխանությունը խոսում է աթոռակռվից, դուք ժանտախտի ժամին էլ խրախճանքով եք զբաղված, հարյուրավոր գերիների ու անհետ կորած զինվորների հարցը մի կողմ դրած, զբաղված եք ամեն գնով պաշտոններ բաժանելով։ Լավ, որքան կարելի է տմարդ լինել։ Փաստորեն, Փաշինյանին 6 ամիս էր հարկավոր, որպեսզի այս պետության քայքայումն ավարտին հասցնի և հատուկ մասնագիտացում անցած քայքայողներին համապատասխան օղակներում նշանակի։ Դեռ չենք խոսում, որ այս հակասահմանադրական որոշմանը զուգահեռ «Հայոց լեզու և գրականություն» առարկայի գլխին ինչ նոր փորձանք են էլի ուզում խաղալ։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 9884

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ